Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

«Դարձիր իմ արևը» ծրագիրը կօգնի օնկոլոգիական խնդիրներ ունեցող երեխաներին

«Դարձիր իմ արևը» ծրագիրը կօգնի օնկոլոգիական խնդիրներ ունեցող երեխաներին
01.03.2016 | 19:18

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը մարտի 1-ին կազմակերպել էին «Դարձիր իմ արևը» բարեգործական միջոցառումը, որը նպատակ ունի օգնել օնկոլոգիական պրոբլեմներ ունեցող երեխաներին։ Մասնակցում էին առողջական խնդիրներ ունեցող երեխաներ, նրանց բուժող բժիշկները, հյուրեր։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց բեմադրություն, որի մեջ ընդգրկված էին ուսանողներ, բուժվող երեխաներ, Երևանի պետական բժշկական համալսարանի ակադեմիական երգչախումբը։

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի «Մշակույթ և ազատ ժամանց» հանձնաժողովի նախագահ Տիգրան Սահակյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում իրականացվել է հանգանակություն, և հավաքված գումարը կհատկացվի «Նվիրիր կյանք» հիմնադրամի շահառուներին։ Նա նաև նկատեց, որ բարեգործական միջոցառումներ բժշկական համալսարանում կազմակերպվում են պարբերաբար։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծեց, որ Երիտասարդական հիմնադրամը կյանքի է կոչում բազմաթիվ սոցիալական ծրագրեր, որոնց նպատակը տարբեր կարիքներ ունեցող մարդկանց կողքին կանգնելն է։ Ըստ նրա՝ հիմնադրամի ծրագրերի մոտ 50 տոկոսը սոցիալական բնույթի են։ Կարեն Ավագյանը հատկապես առանձնացրեց այն փաստը, որ այդ ծրագրերն իրականացվում են ուսանողների միջոցով, քանի որ իրենց նպատակն է երիտասարդության շրջանում սերմանել բարեգործության, օգնելու, լավ գործ անելու մշակույթը։ Բացի այդ, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց պետք է հիշել ոչ միայն օրացուցային օրերին, այլև ամբողջ տարին։

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում կան բազմաթիվ երեխաներ, ովքեր բուժվել և պրակտիկորեն առողջ են. «Այսօր ունենք լեյկեմիայով հիվանդ ավելի քան 500 երեխաներ, ովքեր առողջացել են, և նրանց թիվը տարեցտարի ավելանում է»։

8-ամյա Արփինեն, որ խաղում էր ներկայացման մեջ, ասում է՝ շատ ուրախ է հանդես գալ այս մեծ բեմում, ու կուզենար, որ շատ շուտ՝ մեկ օրում, բուժվեր։ Բուժվող տղաներից մեկն էլ, որ նպատակ ունի դաշնակահար դառնալ, ասում է, որ ցանկանում է միշտ մաժորային երաժշտություն հնչեցնել ու մարդկանց պարգևել լուսավոր տրամադրություն։

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է նաև տեսանյութ, որը ներկայացնում էր մի շարք բժիշկների ձեռք բերած փորձը և անցած ճանապարհն օնկոհեմատոլոգիական բնագավառում։

Դիտվել է՝ 2016

Մեկնաբանություններ

ps://www.irates.am/hy脙锟矫嗭拷脙锟矫偮⒚冿拷脗垄脙垄芒锟铰吢∶冿拷脗卢脙锟矫偮冿拷脗驴脙锟矫偮矫冿拷脝锟矫冿拷脗垄脙锟矫偮⒚兟⒚拷卢脜隆脙锟矫偮冿拷脗炉脙锟矫偮棵冿拷脗陆/1747826344">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

ՈՒկրաինայի նորագույն պատմության  ամենավառ գորշությունը
ՈՒկրաինայի նորագույն պատմության ամենավառ գորշությունը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ